Ներքին 2 տարի առաջ - 09:16 05-03-2024

Փաշինյանի թիկնապահները քաշքշել են լրագրողներին՝ թույլ չտալով լուսաբանել նրա այցը Եռաբլուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Նա այսօր կդառնար 65 տարեկան։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ ՀՀ վարչապետին այս տարի ուղեկցել են միայն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ Փաշինյանի այցին ընդառաջ Եռաբլուրի ամբողջ տարածքում ծառայությունն ուժեղացվել էր։ Իսկ Փաշինյանի թիկնապահները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, թույլ չեն տվել մտնել պանթեոն։ Ավելին` նրանց հեռացրել են ճանապարհից՝ վարչապետի շարասյան համար և քաշքշել են Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանին, NewDay.am-ի լրագրող Անի Գևորգյանին և 24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը