copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:55 04-03-2024

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից «անհետացել է» Ալբերտ Հովհաննիսյանի անունը կրող բաժանմունքը

44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․

«ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ կիսաքանդ բաժանմունք

15.02.2021թ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ Եվ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավել զինվորներ։

Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով վահանակի հետ միասին։



Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե՞ որտեղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին էստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա՝ որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ։

Հ.Գ. Ես Հայի պայքարող տեսակ եմ։ Այս նկարներով առայժմ կեզրափակեմ…

Շատ շուտ մոռացանք և ուրացանք մեր հերոսներին ում շնորհիվ դեռ ապրում ենք»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում