Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:58 04-03-2024

Նիկոլ Փաշինյանի հերթական հիմարությունն է․ քաղաքացիները՝ ՊՊԾ պետի նշանակման մասին

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ ՊՊԾ պետ է նշանակվել Արթուր Գասպարյանը։

Նշենք, որ ՊՊԾ պետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սարգիս Հովհաննիսյանը, որին վարչապետը պաշտոնից ազատել էր դեռ 2023-ի սեպտեմբերին՝ որոշման մեջ պատճառների մասին չնշելով։

Մինչ այս Արթուր Գասպարյանը զբաղեցնում էր ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, թե ըստ իրենց՝ ինչո՞ւ է Փաշինյանը փոխել ՊՊԾ պետին, արդյոք վարչապետը ինչ-որ բանից վախենո՞ւմ է։

Անցորդներից մեկն այսպես պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանի հերթական հիմարությունն է, ժողովուրդը չի հավատում դրան, ինքը խուճապի է մատնվել և չգիտի, թե ոնց է դուրս գալու այդ վիճակից»։

Հարցվածներից մի քանիսն էլ պատասխանեցին, որ հնարավոր է՝ լավ չեն աշխատել, դրա համար էլ Փաշինյանը փոխել է ՊՊԾ պետին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ