copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:40 04-03-2024

Մենք սկզբունքորեն դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողության. Հունաստանի ՊՆ

Որպես Պաշտպանության նախարար սա իմ երրորդ այցն է Հայաստան, և ամեն անգամ ձեր հյուրասիրությունը, վերաբերմունքը դիպչում է իմ սրտին, շատ հուզվում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։

«Թույլ տվեք անկեղծ լինել՝ պատմությունը մեզ միավորում է, մենք միևնույն ողբերգության միջով ենք անցել, հալածանքների ու հետապնդումների, ցեղասպանությունների միջով ենք անցել։ Եվ սա իսկապես տեղծել է շատ ամուր կապեր։ Այսօրվա ընթացքում, անշուշտ, այցելելու եմ Ցեղասպանության հուշահամալիր։ Մեր հարաբերությունը կարևորվում է նաև Հունաստանում բարգավաճող հայ համայնքով, ինչպես նաև հունական համայնքով՝ Հայաստանում։ Այսօր ականատես ենք մի շատ դյուրագրգիռ միջավայրի։ Տեսնում ենք, որ մի շարք դաշնագրեր, ՄԱԿ-ի մի շատ կանոնակարգեր են խախտվում։ Աշխարհը պետք է ամուր համայնք ստեղծի այս ամենի դեմ պայքարելու համար»,-նշեց Նիկոլաոս Դենդիասը։

Նա նշեց, որ Պապիկյանի հետ քննարկել են, թե ինչպես կարող են տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնել.«Ստորագրել ենք այս տարվա շրջանակում ռազմական համագործակցության ծրագրեր, որը երկու երկրների Զինված ուժերին ավելի կսերտացնի։ Նախկինում էլ ՀՀ Զինված ուժերից վերապատրաստվել են Հունաստանում, և մենք հույս ունենք, որ կկարողանանք շատերին հյուրընկալել մեզ մոտ։ Մենք նախատեսում ենք հաջողված, նորարարական ձեռքբերումներ՝ պաշտպանության ոլորտում։ Մենք օրենսդրական նոր բաղադրիչ ունենք, որը նպաստում է Հունաստանում ռազմական նորարարությանը և շատ ուրախ կլինենք, եթե հայկական ընկերությունները, որոնք հետաքրքրված են դրանով, մասնակցեն»։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Հունաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ իրենք համոզված են՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով.«Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության այս տարածաշրջանում։ Ուստի մենք կողմ ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքի շրջանակներում»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում