Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 04-03-2024

Վրաստանի հայաբնակ Նարդևան գյուղում սոցիալական պայմանները շատ ծանր են. բացառիկ տեսանյութ

Վրաստանի Ծալկայի շրջանի Նարդևան գյուղում հիմնականում հայեր են ապրում։ Եվ չնայած հայրենի հողից հեռավորությանն ու օտար հողի վրա գտնվելուն, միևնույնն է, նրանք պահպանում են հայկականը։

Գյուղի դպրոցի տնօրեն Աղասի Նուրբեկյանն Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ իրենց մոտ խտրականություն չկա, տարբերություն չի դրվում հայերի և վրացիների միջև։ Դպրոցում ևս, ինչից օգտվում են մյուս բոլոր վրացական դպրոցները, նույնից էլ հայկական դպրոցն է օգտվում։

Դպրոցի տնօրենը նշում է, որ դպրոցում այժմ անցնում են նաև վրացերեն․ «Առաջ վրացերեն շատ քիչ էինք անցնում, ես անձամբ վրացերեն լավ չգիտեմ։ Իսկ հիմա ամեն օր՝ շաբաթական 5 ժամ, սովորում են վրացերեն, և մեր աշակերտնեը տիրապետում են նաև վրացերենին»։

Աղասի Նուրբեկյանի խոսքով՝ արդյունքում աշակերտները կարողանում են շատ լավ խոսել վրացերեն․ «Մի մասն էլ գնում է Թբիլիսի, այնտեղ են ավարտում, վրացական կրթություն են ստանում, որպեսզի հետո կարողանան աշխատել այս պետության մեջ»։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ գյուղում սոցիալական պայմանները շատ ծանր են․ «Ժողովուրդը, հիմնականում՝ երիտասարդները, գնում են ՌԴ, ուրիշ տեղ, 5-6 ամսով աշխատում, գալիս են։ Այստեղ դպրոցն է, ուրիշ պետական հիմնարկներ չկան, որ մարդիկ աշխատեն։ Կաղամբ, կարտոֆիլ են հիմնականում աճեցնում, բայց գները վերջին տարիներին այնքան են ընկել, որ դա էլ չեն անում արդեն, ստիպված կողմնակի աշխատում են մի քանի ամիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում