copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 04-03-2024

Ֆրանսիայի մասին ադրբեջանական միֆերի ավերում․ չհուսադրող լուրեր՝ Ադրբեջանի համար

Ադրբեջանական Caliber.az իշխանամերձ լրատվական ռեսուրսը հարցազրույց է վերցրել ռուսաստանյան ադրբեջանամետ պրոպագանդիստ Մաքսիմ Շևչենկոյից։

Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով ժամանակակից Ֆրանսիային և նրա ունեցած ռազմաքաղաքական դերակատարությանը, Շևչենկոն, մասնավորապես, հիշատակել է այն փաստը, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից սկսած՝ Ֆրանսիան ցուցադրում է եվրոպական երկրների առաջնորդի իր նպատակադրությունները։

Շևչենկոն, մասնավորապես, փորձել է ադրբեջանցիներին հասցնել այն միտքը, որ Ֆրանսիան սկսել է լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և որ Ադրբեջանն իզուր է թերագնահատում Եվրոպայի ամենաուժեղ պետություններից մեկին։

Առհասարակ, հարցազրույցի զգալի մասը կարելի է անվանել «Ֆրանսիայի մասին ադրբեջանական միֆերի ավերում»։

Ինչ արժե միայն պրոպագանդիստի այն արտահայտությունը, որ «Ֆրանսիան կարող է տառացիորեն անցնել Թուրքիայի վրայով», ինչպես նաև Շևչենկոյի այն միտքը, որ Ֆրանսիան հիանալի հարաբերություններ ունի Իրանի հետ և ըստ էության ոչ մի լուրջ հակասություն՝ Ռուսաստանի հետ։ Այսինքն, Մաքսիմ Շևչենկոն բառացիորեն հասկացնել է տալիս ադրբեջանցիներին, որ Հայաստանում Իրանի և Ֆրանսիայի շահերը համընկնում են։ Եվ դա՝ հանուն Թուրքիային անկյուն խցկելու ռեգիոնալ ծրագրի կատարման։ Իսկ ինչպես հայտնի է, Թուրքիայի թուլացման և ներկայիս դիրքերից իջեցման վիճակն Ադրբեջանին ոչ մի լավ բան չի խոստանում։

Ընդհանուր առմամբ, կարելի է այդպես էլ ընկալել ստեղծվող իրավիճակը։ Հիշենք թեկուզ ադրբեջանական մամուլի բոլոր այն հրապարակումները, թե «Ֆրանսիան իրենից ոչինչ չի ներկայացնում», թե ֆրանսիական սպառազինությունը «ոչ մի բան» է․․․

Առհասարակ հարկ է հիշատակել, որ Ադրբեջանը բարեկամ է դարձել Մեծ Բրիտանիայի՝ Ֆրանսիայի դարավոր մրցակցի և հակառակորդի հետ, բայց հայտնի բան է, որ Բրիտանիային թշնամանալը վտանգավոր է, իսկ բարեկամալը՝ կործանարար։

Դե, իսկ Մաքսիմ Շևչենկոյի «Լեռնային Ղարաբաղի «վերադարձը» (չակերտները մերն են – խմբ․) Ադրբեջանի համար ոչ մի ռազմավարական նշանակություն չունի» արտահայտությունը հարցազրուցավարին բոլորովին տխրեցրեց։

Հարցազրույցում, բնականաբար, հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ շահարկումներ և ապատեղեկատվություն ևս կան․ ի վերջո, պետք էր գոնե ինչ-որ կերպ գոհացնել ադրբեջանական լսարանին, բայց մեծ հաշվով՝ Մաքսիմ Շևչենկոն այդպես էլ չկարողացավ իրեն սնուցող իշխանության համար ապահովել բարձր տրամադրություն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը