Ներքին 2 տարի առաջ - 13:02 04-03-2024

Հասնելու ենք պարոն Խաչատրյանի լրիվ արդարացմանը, քանի որ հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է

«Բավարարված ենք դատարանի որոշմամբ, որովհետև, ըստ էության, մեր միջնորդությունը բավարարվեց։ Ի սկզբանե Տիրան Խաչատրանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը բացակայում էր։ Պարզապես պետք էր, որպեսզի ոչ հրապարակային դատավարության ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը ականջալուր լիներ բոլոր այն փաստարկներին, որը բերում էր պաշտպանական կողմը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Տիրան Խաչատրյանի փաստաբանները։

Նրանք նշում են՝ հասնելու են պարոն Խաչատրյանի լրիվ արդարացմանը, քանի որ հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխեց՝ 5 մլն դրամ գրավի դիմաց և հենց դատարանի դահլիճից Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում