Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:56 03-03-2024

Երևանում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինն էլ հայտնվել է մայթին. կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանցից մի քանիսն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված