copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:38 02-03-2024

Երևանի կենտրոնում նոր կառուցվող շենքի պատը փլուզվել ու թափվել է բնակչի ավտոմեքենայի վրա, վնասել գազախողովակը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինարարությունում կառուցապատողը Հրանուշ Ամիրյանն է, շինարարության թույլտվությունը տրվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, որտեղ պետք է կառուցվի բազմաբնակարան էլիտար շենք։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է «Ճարտարապետական արվեստանոց ԶԱԱՐՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, իսկ կապալառուն «Գրին կոնստրակշն ՍՊԸ»-ն է։

Թե ով է փոխհատուցելու բնակչի կրած վնասը, դեռևս հայտնի չէ։

Երջանիկ պատահականություն է նաև այն, որ փլուզումից րոպեներ առաջ նշված հատվածում աշխատանքեր են կատարելիս եղել շինարարները, ովքեր ընդմիջում անելու նպատակով դուրս են եկել շինհրապարակից ու տեղի է ունեցել փլուզումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը