Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:22 01-03-2024

«Բելաջիո» ռեստորանի մոտ Toyota-ն բախվել է Ford-ին, հայտնվել թունելի սկզբնամասում և փակել ճանապարհը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 19-ամյա Յուրի Ե․-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին ապա բախվել Հայկանուշ Լ․-ի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով բախվել թունելի բետոնե հենապատին և հայտնվել դեպի Հերացի թունել տանող հատվածի սկզբնամասում՝ փակելով ճանապարհի ողջ երթևեկելի գոտին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե եզրաքարերին հարվածելու պատճառով մի քանի եզրաքար շպրտվել ու վնասել են Արսեն Մանասյանի վարած Nissan Armada և մեկ այլ քաղաքացու BMW մակնիշի ավտոմեքենան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Toyota-ի վարորդի առջև խոչընդոտ ստեղծելը։ Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել