Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:34 01-03-2024

«Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հետ կանչելու մասին խոսակցությունները կեղտոտ մանիպուլյացիա են. Մամիջանյան

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին Հայաստանի իշխանությունների խոսակցությունները կեղտոտ մանիպուլյացիա են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանն ընդգծեց, որ ռուս սահմանապահների առկայությունը օդանավակայանում կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության անկախությունը, ոչ էլ վտանգում է նրա ինքնիշխանությունը։ Ի տարբերություն գործող իշխանության, նա պարզ ու հստակ հասկանում է, թե ինչ իրավական հիմքեր ունի ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Երեւանի օդանավակայանում։

«Նրանց ներկայությունը պայմանավորված է նրանով, որ սա Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին սահմանն է։ Դրա համար այստեղ են ռուս սահմանապահները»,- պարզաբանեց Մամիջանյանը։

Մամիջանյանն ընդգծեց, որ ի տարբերություն իշխանությունների, իրեն շատ ավելի մտահոգում է ադրբեջանական ուժերի առկայությունը Ջերմուկի, Վարդենիսի մոտ, ինչպես նաև ուղղակիորեն ՀՀ Սյունիքի մարզում։

«Երկիրը պատերազմի շեմին է, և նրանք ինչ-որ մանկական խաղերով են զբաղված»,- եզրափակեց ընդդիմադիրը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան