Ներքին 2 տարի առաջ - 23:15 29-02-2024

Գյումրիում բազմաթիվ քաղաքացիներ կարող են զրկվել իրենց տներից. Նարեկ Միրզոյան

Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումը սկսվել է 1988-ի երկրաշարժից հետո, երբ քաղաքի տարբեր հատվածներում տնակներ տեղադրվեցին, հետո բնակարանի փոխհատուցման հույսը կորցրած ընտանիքները տնակները քարապատեցին՝ դրանք համարելով հիմնական բնակության վայր։ Հիմա դրանցից ոչ բոլորն են օրինականացված, շատ դեպքերում քաղաքաշինական նորմերի խախտումների պատճառով։

Ապօրինի շինությունների օրինականացման նոր որոշումը նոր հնարավորություն է ստեղծել և սեղմ ժամկետներ է պարտադրում քաղաքացիներին։ Այն վերաբերում է մինչև 2021թ․-ը կառուցված ինքնակամ շինություններին՝ հստակ ժամկետներով։ Գյումրիի համար դա մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ն է։

Նոր որոշումը, նոր խնդիրների առջև է կանգնեցրել ինքնակամ շինությունների բնակիչներին, նրանցից շատերը տարբեր պատճառներով չեն կարողացել օրինականացնել իրենց սեփականությունը։ Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը ստացել է ահազանգեր քաղաքացիների կողմից, ովքեր իրենց տունը կորցնելու վտանգի առջև են կանգնած։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, իրավաբան Նարեկ Միրզոյանն ասում է, որ խնդիրը լուծելու համար նախ մարդկանց պետք էր պատշաճ ծանուցել, որը չի եղել։

«Բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական և այլ պատճառներով չեն կարողացել սեփականաշնորհել իրենց տները և կարող են զրկվել իրենց տնից»,-ասում է Միրզոյանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը