Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:38 29-02-2024

Ի՞նչ անեմ, գնամ Երևանից դուրս կանգնե՞մ․ լեզվակռիվ՝ քաղաքացու և ոստիկանների միջև

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվել են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված շինությունները։

Քաղաքացիները բողոքել են, ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Քաղաքացիները մասնավորապես նշել են, որ իրենց 2 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար, ընդ որում, տեղեկացրել են միայն բանավոր՝ ոչ մի գրավոր ծանուցում չի եղել:

Նշենք, որ մեծաթիվ ոստիկաններ խոչընդոտում էին լրատվամիջոցների աշխատանքը, լեզվակռիվ սկվեց նաև քաղաքացիների ու կարմիրբերետավորների միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ