copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:35 29-02-2024

Ինչու հեռացվեց դատավոր Արշակ Վարդանյանը

Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։

Հայտարարության համաձայն՝ դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։

Արշակ Վարդանյանի պաշտոնանկության վերաբերյալ իրարամերժ գնահատականներ են հնչում։ Դրանցից մի մասի համաձայն՝ վերջինս իբր անկախ գործունեություն է ծավալել, ինչը դուր չի եկել իշխանություններին, և նրան պարտադրել են հրաժարականի դիմում ներկայացնել, ոմանք էլ պնդում են, թե նա թաթախված է եղել կոռուպցիոն գործարքներում և այլն։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արշակ Վարդանյանի պաշտոնանկությունը բոլորովին այլ հանգամանքով է պայմանավորված։

Մասնավորապես՝ վերջինս փակ չաթերից մեկում հայհոյել է Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ինչը ճակատագրական է դարձել դատավորի ապագայի համար։

Ամենից շատ դիտված