copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:22 29-02-2024

Հրաչ Հակոբյանը չի իմացել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկությունը բոյկոտելու որոշման մասին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ անձամբ զրուցեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ, այո, ինքը գնացել է քվեարկության, սեղանի մոտ զրուցել է կոլեգաների հետ ու հետ է գնացել։ Մեր այն հարցին՝ իսկ ինչի մասին է զրուցել, Հրաչ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել։

Նշենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը։

Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ քվեատուփում եղել է 32 քվեաթերթիկ, որի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 32 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Այսպիսով, Դ. Բալայանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է միայն խոհրդարանական ընդդիմությունը, եւ Դ. Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ