copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 28-02-2024

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 8 հնդիկների հետ վիճաբանած և նրանց ծեծած 2 հնդիկներ որոնվում են. shamshyan.com

Փետրվարի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին են դիմել Հնդկաստանի քաղաքացիներ 22-ամյա Ասլամ Ռաբիկիը, 22-ամյա Վասի Դուռեյռաջը, 18-ամյա Կամեշվառա Պռաբակառան, 20-ամյա Կևին Անտոնին, 19-ամյա Չանդռու Սիվակամառը, 21-աամյա Սայեդ Իմռան, 21-ամյա Սանջեյ Սինուվասենը և 21-ամյա Դիսան Աբրահամը և հայտնել են, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 5 հասցեում իրենց հետ վիճաբանել են Հնդկաստանի քաղաքացիներ 23-ամյա Մոնիշ Գիրիջաչատհինը և 23-ամյա Կիրուպա Կալյանան, որի ժամանակ հարվածներ են հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Կալյանանին և Մ․ Գիրիջաչատհինին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը