Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:48 28-02-2024

Բա 2018-ին թող Սերժ Սարգսյանն ասեր՝ վերահաս աղետ է, մի նամակ գրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականության բացահայտման ճանապարհին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը օգտակար է համարում։

Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, երբ ասել էր՝ երբ որոշել է առաջադրվել վարչապետի թկենածու, այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։

«Հետևաբար, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում ու վերահաստատում, ավելի է ուժեղացնում այդ գնահատականը»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել հայ ժողովուրդը․

«2018 թվականի մայիսին եղել է հեղափոխություն, որոշ ժամանակ է անցել, եղել են արտահերթ ընտրություններ, լավ իրադրությունը երկրում էականորեն փոխվել է, ինչո՞ւ հանրությունը կամ կառավարությունը չի հաղորդակցվել»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեկ-երկու փորձ է արել նախկին իշխանության հետ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում, բայց երբ շփվել է, իր խոսքով՝ հասկացել է՝ վիրտուալ իրականություն են ստեղծում։

«Էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ-նամակի հետևից գրեր, չէր կարող գրել, որ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել