copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:16 27-02-2024

Առաջ էլ ըսպես լավ չէր. Նիկոլը եկավ, մեզի ազատություն բերեց. Հովունիի բնակիչ

Շիրակի մարզի Հովունի կամ նախկինում Յասաղուլ գյուղը գտնվում է Գյումրիից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Հովունի 1945 թվականի դեկտեմբերի 7-ին։

Գյուղում մշտական աշխատանք չկա. հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։



Oragir.News-ի լրագրողն է եղել Հովունիում, զրուցել բնակիչների հետ։

«Գյուղացու օրը ինչղ պտի էղնի. աշխատար՝ կապրիս, չաշխատար՝ պտի սոված մնաս, ձեռքդ պարզես, թե ով պտի բանմ տա՝ ապրի։ Չենք դժգոհե, մենք մեր քրտինքով կապրինք, որ մե քիչմ էլ խաղաղ էղնի, ավելի լավ կեղնի։ Առաջ էլ ըսպես լավ չէր. Նիկոլը եկավ, մեզի ազատություն բերեց։ Հմի կարևորը ազատ ենք, ըսիկ առաջի անգամն է, որ մեր երկիրը ըսքան ինքնիշխան է։ Ես հասարակ գյուղացի մարդ եմ. ես ընձի գիտեմ ու իմ կովերը, իմ համար մեկ է ով կեղնի երկրիս ղեկավարը․ կարևորը լավ ապրինք, մարդավարի ապրինք»,-ասում է գյուղի բնակիչներից մեկը։



Գյուղացիներն ասում են, որ որպես այդպիսին գյուղում շատ խնդիրներ չկան, կարևորը այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք է իրենց գյուղն ասֆալտապատվել ու վերջապես փողոցները լույսի երես են տեսել։

Ընդհանուր առմամբ՝ գյուղացիները գոհ են Նիկոլ Փաշինյանից էլ, Փաշինյանի կառավարումից էլ։ Ասում են՝ իրենց տեղը չի փոխվել, ոչ էլ կյանքի որակն է էապես բարելավվել, բայց չեն էլ կարող իրենց գյուղի դրական փոփոխությունների մասին չխոսել։



Բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով խոպանչիներին հարկելու որոշմանը, ասում է, որ պետություն ենք ուզում դառնալ՝ պիտի ամենքս մեր հերթին մի բան անենք մեր երկրի համար։

«Ըստեղ էլ գործ կա, ով է ըսել, որ չկա... Ես արհեստավոր մարդ եմ և եթե հմի ըսեմ, որ գործ չկա, ուրեմն լավ արհեստավոր չեմ։ Վարչապետին ես դեմ չեմ, հո մենակ քննադատելով չէ, ըլը մինչեւ վերջ նայեք»։

Oragir.News-ի ֆոտոխցիկը ֆիքսել է «բարեկարգ» և առանց խնդիրների գյուղը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին