copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:57 26-02-2024

Հեղուկ գազը մինչև ամառ կէժանանա, հետո կթանկանա

Հեղուկ գազի գինը նվազել է՝ 170 դրամից դառնալով 150 դրամ։ Իշխանամերձ շրջանակները պարծենում են, թե դա իրենց իշխանության ձեռքբերումն է, ազատ մրցակցության արտահայտություն և այլն։

Oragir.News-ը կապ հաստատեց «Գազ Պրոպան» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Գուրգեն Մելիքյանի հետ՝ հասկանալու համար գնի անկման պատճառները։

«Ռուսաստանի Դաշնությունում էլ են գները նվազել, ավտոմատ Հայաստանում էլ են նվազել»,-ասաց նա։

Հարցին՝ կա՞ ռիսկ, որ գները նորից կբարձրանան, Գուրգեն Մելիքյանը պատասխանեց․

«Շատ հնարավոր է, եթե Ռուսաստանում տեղի ունենան կտրուկ փոփոխություններ։ Մեր ընկերությունը Ռուսաստանից է միայն ներկրում հեղուկ գազ, դրանով էլ պայմանավորված է գների նվազումը»,- եզրափակեց տնօրենը։

Oragir.News-ը զրուցեց նաև տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, ում կարծիքով՝ գների անկումը պայմանավորված է ճանապարհների սեզոնային անցանելիությամբ, և դրանք նորից բարձրանալու են ձմռանը։

«Հիմնականում կապված է Վերին Լարսի սահմանի խցանումների հետ։ Գներն ամեն գարնանը սկսում են նվազել մինչև ամռան սկիզբ, հետո նորից բարձրանում։ Եթե համեմատենք 2023 թվականի հետ, ապա անցյալ գարնան վերջում մինչև 80 դրամ նվազել էր գազի գինը, որից հետո նորից սկսեց բարձրանալ՝ հասնելով 220 դրամի։ Հիմա իջնելու ցիկլի վրա ենք։ Մինչև գարնան վերջ կիջնի, որից հետո նորից կսկսի բարձրանալ»,-պարզաբանեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ