copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:15 20-04-2023

Հեղուկ գազը գրեթե կրկնակի թանկացել է. պետությունը լուռ է

Հայաստանում հեղուկ գազը թանկացել է՝ հասնելով 180 դրամի։ Սա կրկնակի ավելի է դեռևս մեկ ամիս առաջ մեր երկրում արձանագրված գազի գնից։ Դեռևս նախորդ ամիս հեղուկ գազի գինն սկսվում էր ընդամենն 80 դրամից։ Որոշ ժամանակ անց, սակայն, վարորդները գնի աստիճանական աճ արձանագրեցին։ Գինը բարձրացավ՝ հասնելով 120-140 դրամի։ Ընդ որում, թանկացումից զերծ չի մնացել նաև սեղմված գազը։ Մոտ 3 շաբաթ առաջ այն սկսում էր 230 դրամից՝ հասնելով մինչև 340 դրամի։

Ավելի վաղ, Oragir.News-ն ահազանգ էր ստացել քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ։ Լավատեղյակ աղբյուրից մեզ հայտնի էր դարձել, որ հեղուկ գազի դեֆիցիտը պայմանավորված է Լարսով։ Մասնավորապես, Լարսը կրկին փակ է, ռուս սահմանապահները զանազան խոչընդոտներ են ստեղծում, ինչի հետևանքով արտահանման և ներկրման գործընթացներում դժվարություններ են առաջացել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել