copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 26-02-2024

Արցախցի զինծառայողների զորացրման որոշում չի ընդունվում

Oragir.News-ին է դիմել տեղահանված արցախցիներից մեկը՝ հետևյալ խնդրով։

19 տարեկան որդին 2023 թվականի ամռանը զորակոչվել էր Պաշտպանության բանակ։

2 ամսվա ծառայած՝ սեպտեմբերի 19-20-ի պատերազմական գործողություններին է մասնակցել, Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրետանավոր էր։

«Մի օրվա ընթացքում որդուս մարտկոցը 120-ից ավել արկ է կրակել, թշնամուն մեծ կորուստներ պատճառել։ Փառք Աստծո, ողջ է մնացել, թեև այդ օրերին իրենից ընդհանրապես տեղեկություններ չէինք կարողանում ստանալ՝ կապ չկար։ Սեպտեմբերի 21-ի երեկոյան ենք կարողացել կապվել հետը, տեղեկացրել է, որ հրաման են ստացել թողնել ծառայությունը և վերադառնալ տներ», պատմում է հայրը։

Մեծ դժվարությամբ է որդին հասել Ստեփանակերտ, որտեղից արդեն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
Երևանում վարձով բնակարան գտնելուց և տեղավորվելուց հետո ընտանիքը սկսել է զբաղվել Արցախում թողած փաստաթղթերի վերականգնմամբ։

Բարեբախտաբար, որդու զինգրքույկը հետն էր։ Գնացել են ՊՆ, փորձել հասկանալ ծառայության հետ կապված խնդիրները։ Նախարարությունում պարզվել է, որ զորացրման հրաման չկա, հետևաբար հնարավոր է՝ որդին նորից կանչվի ծառայության, արդեն՝ ՀՀ-ում։ «Որպեսզի դա տեղի չունենա, խորհուրդ են տվել դիմել փախստականի վկայականի համար, քանի որ անձնագրավորումը հնարավորություն է տալիս ծառայության ժամկետը չավարտած անձին կրկին զորակոչել։ Ես չեմ ցանկանում, որ պատերազմի ամբողջ արհավիրքը տեսած տղաս նորից վերապրի այդ ամենը։ ՊՆ-ում ինձ հետ խոսակցած պաշտոնյան այնպես է խոսակցությունը տանում, կարծես չի հավատում, որ որդիս՝ մյուս արցախցի տղաների հետ միասին, պատերազմ է անցել։ Այդ չինովնիկի համար զորակոչի քանակ ապահովելն է առաջնայինը», վրդովվում է ծնողը՝ հավելելով, որ որդու և նրա ծառայակից ընկերների զինգրքույկներում զորացրման մասին համապատասխան հրաման չեն գրում և կնիք չեն դնում՝ կախման մեջ պահելով և կանխելով երկրից հնարավոր հեռացումը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը