copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:26 26-02-2024

Ցավդ տանեմ, բերեք էդ հարցը թողնենք. Վահե Ղազարյանը` Ղրիմը ՌԴ մաս ճանաչելու մասին

Այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողները ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է, որ ՆԳՆ կայքում Ղրիմը ճանաչել են Ռուսաստանի մաս:

Հարցը, սակայն, անակնկալի է բերել նախարարին․«Տեղյակ չեմ, բայց կփորձեմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Դու մի մոռացի, որ ես ՆԳ նախարար եմ, ոստիկանապետը չեմ: Եկեք չքաղաքականացնենք ոչ մի բան, ես չեմ սիրում քաղաքականության մեջ մտնենք համակարգը»:

Ճշտող հարցին՝ հիմա Ղրիմը Ռուսաստա՞ն է, թե՞ Ուկրաինա, Վահե Ղազարյանն ասաց. «Ցավդ տանեմ, բերեք էդ հարցը թողնենք»:

Նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կայքում Ղրիմը որպես ՌԴ մաս է նշված։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը․

«Փետրվարի 23-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 31-ամյա Գևորգ Ռ.-ին։ Նա 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում