copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:55 26-02-2024

2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ 2-րդ անգամ կհանվի 2 միավոր

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված նախագծերը։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր նախագիծ են քննարկում, կառավարությունը որոշակի փոփոխություն է առաջարկել նախագծերի փաթեթում։

«Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առաջարկը, նախատեսվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունն ու արարքի վտանգավորությունը։

Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր վիճակը, եթե որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք լինի ընդահնուր բալային համակարգում , կնախատեսենք»,- ասաց Ա. Սարգսյանը։

Նա հայտնեց, որ երկրորդ փոփոխություն արվում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով. «Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում կհանվի 2 միավոր և կսահմանվի տուգանք՝ աշխատավարձի քսանինապատիկի չափով: Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ անգամ, եթե արարքը կատարվի, տուգանք և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված»,- ասաց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը