copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:29 14-09-2023

«Ականատես» դիտորդական առաքելությունը ամենաշատ միավորը տվել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

««Ականատես» դիտորդական առաքելությունը անկախ փորձագետների միջոցով գնահատել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։

Ինչպես և սպասվում էր, ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը՝ 52 միավոր։

Մեր ծրագրի հիմքում ընկած են երևանցիների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը, տեղական մասնագետների կողմից կատարված վերլուծությունները, միջազգային փորձի ուսումնասիրությունը»։