Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:00 25-02-2024

Թուրքը չի փոխվել. Թբիլիսիում կայացել է խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

Այսօր՝ փետրվարի 25-ին, «Վրաստանի Հայ Համայնք» հկ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի նախաձեռնությամբ, Թբիլիսիում կայացել է խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի: Երթը մեկնարկել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից (Երևանյան պուրակ) դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Սումգայիթյան ջարդերը առաջինը չեն եղել, բայց տեսանք, որ վերջինն էլ չեն։ Վերջինս վստահ է՝ թուրքը չի փոխվել, և հայրենասերներին կոչ է անում չհավատալ այն տեսակետին, թե իբր թուրքն այլ աչքերով է նայում հայերին.

«Մեզ վառ օրինակ, այն ինչ կատարվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, այն վայրագությունները, որոնք իրենք իրենց թույլ են տվել, պիտի հիշենք և չմոռանանք Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, և այս ամենը հաշվի առնելով՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են համոզել, որ թուրքը փոխվել է, թուրքը այլ ձև է մեզ ընկալում, կառուցողական է, ես իրենց բոլորին համարում եմ ազգի թշնամիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում