copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 23-02-2024

Եվրատեսիլը միշտ էլ ունեցել է քաղաքական էլեմենտ․ քաղաքագետը՝ Իսրայելի մասնակցության մասին

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնել էր, որ Իսրայելը մասնակցելու է Եվրատեսիլ 2024-ին։ Ավելի ուշ Իսրայելը ներկայացրել էր մրցույթի իր երգը, որը կոչվում է «October rain», ինչը, սակայն, քաղաքական ենթատեքստեր պարունակելու համար արգելվել էր ԵՀՄ-ի կողմից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստացավ քաղաքական գործիչ Թևան Պողոսյանից, որն էլ փաստեց, որ Եվրատեսիլը միշտ էլ եղել է քաղաքական շոուի էլեմենտ․

«Միակ բանը՝ կապված Իսրայելի հետ, որ գիտեմ, այն է, որ իրենց դեսպանը Նժդեհի մասին ինչ-որ բան է ասում, մեր ԱԳՆ-ն էլ ուզում է ինչ-որ պատասխան տալ, բայց, երևի, ամաչում է։ Ինչ վերաբերում է բուն Եվրատեսիլին, երբեք չեմ հետևում, որովհետև չեմ համարում, որ դա երգի մրցույթ է, այլ համարում եմ քաղաքական շոու, որի ամենաանճոռնի դրսևորումը Ադրբեջանի գաղտնի քվեարկություններով պայմանավորված բացահայտումներն էին, որոնցով այդպես էլ որևէ մեկը չզբաղվեց»։

Հավելենք, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկիզբը հենց աշնանն է՝ հոկտեմբերի 7-ին։ Այժմ ընթանում են բանակցություններ, քանի որ իսրայելական պատվիրակությունը պահանջել է ընդունել երգը, հակառակ դեպքում՝ երկիրը դադարեցնելու է իր մասնակցությունը Եվրատեսիլում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին