Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:06 21-02-2024

Գյումրեցի ընտանիքը գործազրկությունը հաստատող տեղեկանքի պատճառով նպաստից կարող է զրկվել. ահազանգ

Գյումրեցի Ֆեդուր Բաղդասարյանը դիմել է Oragir.News-ի խմբագրություն, որպեսզի կարողանա ստանալ օրենքով իրեն հասանելիք գործազրկության մասին տեղեկանքը։

50-ամյա կինը նպաստառու է, այս ամիս պիտի հերթական փաստագրումն անցնի, բայց գործազրկությունը հաստատող տեղեկանքի բացակայության դեպքում կարող է զրկվել անապահովության նպաստից։

«2002-ից մինչև 2024 թիվը գրանցված եմ զբաղվածության կենտրոնում որպես գործազուրկ։ Ստանում եմ ընտանեկան նպաստ ու միշտ փաստագրվելու համար գործազրկության տեղեկանք եմ տանում։ Այս փաստագրման ժամանակ ինձ երեք անգամ աշխատանք է առաջարկվել, բայց գործատուները չեն ընդունել ինձ աշխատանքի։ Գնացի, որ տեղեկանքս վերցնեմ, ներկայացնեմ փաստագրման, ուղղորդեցին պետի մոտ մտնել, Սարիկ Մինասյանն էլ ասաց՝ գնացեք, մենք տնայց կկատարենք և կհասկանանք՝ տա՞նք էդ տեղեկանքը, թե՞՝ չէ։ Սոցաշխատողները մեր տուն տնայց կատարեցին, ստուգելուց հետո ասացին, որ մեր անապահովության բալը ընկել է՝ պատճառաբանելով, որ աղջիկս աշխատանքի է անցել»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է կինը։

Գյումրեցի կնոջ խոսքով` կինը պահանջել է տեղեկանք, բայց տեղեկանքը տրամադրելու փոխարեն իրեն չորրորդ անգամ են աշխատանք առաջարկել։ Հանգստյան գոտում առաջարկվել է մաքրուհու աշխատանք, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պատկանում է ՄՍԾ Գյումրիի մասնաճյուղի պետ Սարիկ Մինասյանի ընտանիքին։

Ընտանիքը կարող է մեկ տեղեկանքի պատճառով զրկվել նպաստից և մի շարք արտոնություններից։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան