Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:15 21-02-2024

Էս երկու օրը ոստիկանները պիտի դրան բռնեն ու տանեն բանտ. Պարույր Հայրիկյան

Այսօր՝ 17։15-ի սահմաններում, Պարույր Հայրիկյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք գլխավոր դատախազին գրություն են հանձնել, որտեղ նշված են Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված անօրինությունները։

Oragir.News-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր կոչն ուղղված է դատախազության աշխատակիցներին, քանի որ նրանք պիտի հետևեն օրենքի պահպանությանը։

«Նիկոլ Փաշինյանը երեք անգամ խախտել է իր իսկ կողմից ստորագրված իրավական ակտը, ինչը նշանակում է, որ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ»,- ընդգծեց Հայրիկյանը։

Հայրիկյանը նաև կոչով դիմել է ընդդիմադիրներին՝ պահանջելով սթափվել թմբիրից։

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի, Հայրիկյանն ասաց, որ ակնկալում է, որ առաջիկա օրերին պիտի ձերբակալեն Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել