copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:55 21-02-2024

Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները

Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական 56 առարկա՝ հիմնականում 4-5-րդ դարերի ձիթաճրագներ, նախ հանձնվել է իրենց, համարակալվել, հաշվառվել, որից հետո տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում իրականացվում է նորահայտ գանձերի մաքրման գործընթացը։

Ամենից շատ դիտված