copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 21-02-2024

«Ռամիլ Սաֆարով-2» գործողությունը տևեց մի քանի ժամ

Առավոտյան համացանցը «պայթեց» ադրբեջանցի հանցագործ Քամիլ Զեյնալլիի՝ Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանում ձերբակալության լուրից։

Հայտնի է, որ այս մոլագարը 2020 թվականին Արցախում անպաշտպան ծերունի էր գլխատել, այլ վայրագություններ կատարել, Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումներ հրահրել ․․․ Մի խոսքով, «անցած ճանապարհ» ունեցող մեկն էր։

Բերման ենթարկելով Զեյնալլիին՝ Մոսկվայի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի կողմից նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում, ինչն էլ դարձել է ձերբակալման պատճառ։

Հայաստանյան լրատվամիջոցները հարցում կատարեցին դատախազություն՝ արդյո՞ք Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի հանցագործի նկատմամբ։ Դատախազությունից ստացված պատասխանից պարզվեց, որ այս մարմինը «նման պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։
Այս ընթացքում ադրբեջանական կողմն իսկական փոթորիկ էր ծավալել մեդիադաշտում։ Աղմուկ-աղաղակին կցվել էին հնարավոր բոլոր տեղերից, իսկ գործընթացը ղեկավարում էր ՌԴ-ում ադրբեջանական դեսպանատունը՝ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի գլխավորությամբ։ Անմիջապես հրահանգ տրվեց Զեյնալլիին ցուցաբերելու իրավական և այլ օգնություն։ Զուգահեռաբար, որպես «այլ» օգնություն, ադրբեջանական մեդիան իր ամբողջ ուժով սկսեց Զենալլիին սրբադասելու պրոցեսը։

Տպովորություն էր, որ ականատեսն ենք «Ռամիլ Սաֆարով-2» գործողությանը։

Հաջորդիվ մամուլում երևացին տեղեկություններ Զեյնալլիին մեղսագրվող արարքների մասին․ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով։ Նա, մասնավորապես, մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, հարձակման և այլնի մեջ։ Հայտնվեց, որ դատական նիստը նշանակված է վաղը։

Հընթացս որոշակի ակտիվություն դրսևորվեց նաև հայաստանյան կողմից․ ՀՀ ՆԳ նախարարությունը հաստատեց, որ «ադրբեջանցի ահաբեկիչ Քամիլ Զեյնալլին սպանության մեղադրանքով միջպետական հետախուզման է հայտարարվել»։

Թվում էր, թե Զեյնալլին «պլստալու տեղ» չունի․ արդեն հայտնի էին նրա չարագործությունները, նա ձերբակալված էր, անգամ դատական նիստի օր էր նշանակված, որով ըստ ամենայնի կորոշվեր նրան կալանավորել․․․

Եվ հանկարծ, «պարզ երկնքում ճայթած ամպրոպի» նման ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ իրենց կառավարության ջանքերի շնորհիվ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել ու վերադարձել Բաքու։
Այս կապակցությամբ դեռ չկա հայաստանյան որևէ կառույցի արձագանք, բայց եթե լինի էլ՝ ի՛նչ փույթ։ Փաստը մնում է փաստ, իսկ կատարած աշխատանքի արդյունքը՝ արդյունք։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է