Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:35 20-02-2024

Գյումրիի երթուղայինների շարքը համալրվեց ևս 8-ով, դրանք կսպասարկեն 18 և 14 համարի երթուղիները

Գյումրիի երթուղային ցանցի համալրման համար ձեռք են բերվել 8 նոր երթուղային, որոնք սպասարկելու են 18 և 14 համարի երթուղայինները, որոնք հերթի մեջ էին դեռ անցած տարվանից։

Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել ևս 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար: Oragir.News-ի տեղեկություններով՝ 30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտն ուղարվել է կառավարության հաստատման:

«Այս 8 միկրոավտոբուսներով կսպասարկենք 14 և 18 համարի երթուղիները: Մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման նախահաշվային արժեքը՝ 18 076 666մլն դրամ է, հաղթած գինը՝ 14 900 000 մլն: Հուսով ենք, կկարողանանք նաև 22 համարի երթուղու բացը փակել և քաղաքը սպասարկող 8 երթուղիները, թարմացված միկրոավտոբուսներով, սպասարկենք ՓԲԸ-ի միջոցով: Իմ հանձնարարությամբ միկրոավտոբուսներում կլինեն և՛ ավտոբուս ՓԲԸ-ի, և՛ համայնքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները, որպեսզի բնակիչները կարողանան իրենց առաջարկներն ու բողոքները ներկայացնեն: Ավտոբուս ՓԲԸ-ն արդեն երկու անգամ գումարներ է փոխանցել համայնքի բյուջե, այդ գումարները կհավաքվեն և կծառայեցվեն ՓԲԸ-ի պարկի թարմանցման, կարիքների համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը