copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:00 20-02-2024

Ի՞նչն է վնասվել այսօր Նոր Նորքում հնչած կրակոցից. թաղապետի պարզաբանումը

«Գիշերը՝ 23:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձիք կրակել են Նոր Նորքի թաղապետարանի շենքի ուղղությամբ, 2-րդ հարկի պատուհաններից մեկն է վնասվել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հարցին՝ արդյո՞ք որևէ կասկած ունի, թե ով կարող էր կրակոցներ արձակել շենքի ուղղությամբ, թաղապետն ասաց․

«Կասկածներ չունեմ, չգիտեմ, թե ով կարող էր նման բան անել»։





Հիշեցնենք՝ shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը