Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:05 20-02-2024

«Մեկին հազար ձի ու ջորի». ի՞նչ սկզբունքով է գումարները բաշխում ԿԳՄՍՆ-ն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):

Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։

Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացվել է 74 մլն դրամ, որից 39 մլն դրամը հատկացվել է Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որի պետական ֆինանսավորումն ամենամյա է:

Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ: Ի դեպ, հիմնադրամը 2023 թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը կազմակերպել է նաև Չինաստանում, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Մրցույթն անցկացվել է Պեկինի ազգային օպերային թատրոնում։ Այդ նախագիծը իրագործելու համար հիմնադրամը չի էլ դիմել պետական աջակցությանը:

Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:

Այս պարագայում հետաքրքրական է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես ֆինանսավորում 48 մլն դրամ է ստացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների կազմակերպման համար։ Սակայն նվագախմբի՝ «Փաստին» ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ նվագախումբը դիմել է նախարարությանը 98,6 մլն դրամի ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորում է ստացել 48,3 մլն դրամ, որն ուղղվել է նվագախմբի 14 օրվա օրապահիկների հատկացմանը։

Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվին հայ մեծանուն կոմպոզիտորին: Իսկ միգուցե կա ա՞յլ հետաքրքրություն այս ամեն ինչի մեջ։ Կամ՝ գուցե նորից գործում է յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ այլոց՝ գրեթե ոչինչ սկզբո՞ւնքը։ Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններ չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել