copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:11 19-02-2024

ԱԱԾ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացիների նկատմամբ. shamshyan.com

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ։

Ըստ տեղեկությունների՝ այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։

Վերջիններս հանդիսանալով վրացական համարանիշներով ավտոմեքենայի վարորդ և դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման վերաբերյալ իրավակարգավորումներից, հունվարին տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով «Տելեգրամ» սոց.ցանցում առկա հրապարակային «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես է եկել խմբի հասարակական անվտանգությանը վտանգող հրկիզումներով արտահայտված գործողություններ, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչով:

Նման կոչ անելու մեջ կասկածվում է Սամվել Ս․-ն, իսկ Աշոտ Գ․-ն կասկածվում է գույք ոչնչացնելով կամ վնասելու զուգորդված, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարելու կոչով:

Երկու դեպքի փաստով նախաձեռված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի