copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:05 18-02-2024

Փողերը արդեն չեն մտնում, փողերը դուրս են գալիս․ Աղասի Թավադյան

Տնտեսագետ Աղասի Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փողերը արդեն չեն մտնում, փողերը դուրս են գալիս․․․

2023 թվականին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների 69,3 տոկոսը (3 946 մլն դոլար) ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, 11,6 տոկոսը՝ ԱՄՆ-ից (663 մլն դոլար): 2023 թվականին Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների 81.4 տոկոսը եղել են ոչ առևտրային նպատակներով։ Ընդհանուր բանկային փոխանցումները 2023 թվականին գրանցել են 9,7 տոկոս աճ՝ 2022 թվականի զգալի 2,5 անգամ աճի համեմատ: Այնուամենայնիվ, նկատվում է բանկային փոխանցումների կտրուկ անկում 2023 թվականի կեսից: Նշեմ նաև որ 2023 թվականին 55 տոկոսով ավելի շատ փող է դուրս եկել բանկային համակարգով 2022-ի համեմատ։

Մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի բանկային փոխանցումների ներհոսքը կնվազի մոտավորապես 15 տոկոսով, իսկ արտահոսքը կշարունակի աճել»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել