copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:18 20-07-2022

Պարոն Թոռնիկը հավակնում է դառնալ ագրարային համալսարանի միակ ուսանողը. Էդգար Ղազարյան

Պարոն Թոռնիկը հավակնում է դառնալ ագրարային համալսարանի միակ ուսանողը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «2022-2023 թվականների ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված 930 տեղերից ընդունվել է ընդամենը 38 դիմորդ, որից 23-ը (76%-ը)՝ Ագրոբիզնես և ֆինանսներ մասնագիտությամբ։ 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել։ ՈՉ մի ուսանող չի ընդունվել Սննդամթերքի անվտանգություն, Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն մասնագիտություններով, ինչը համապատասխան պետական մարմնի անգործության և անպիտանության հետևանքներից է։ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությամբ ընդունվել է միայն մեկ ուսանող, ինչը նշանակում է, որ այս տարի այդ մասնագիտությունը չի կայանա։ Գինեգործությունը Հայաստանում հասցվել է այդ աստիճանի ողբերգական վիճակի։

Հայաստանի բոլոր հողատարածությունները կաթիլային եղանակով ոռոգելի դարձնելու Նիկոլ Փաշինյանի ծրագրերին լուրջ է վերաբերվել և որոշել է այդ գործին միանալ 0 ուսանող։

Սա նշանակում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ պարոն Թոռնիկը, որի ստորությունների և ապօրինությունների հետևանքով քաղաքական հալածանքների է ենթարկվում ազնիվ, հայրենասիր, առաքինի և պարկեշտ մի մարդ՝ Ավետիք Չալաբյանը, կարող է դառնալ այդ համալսարանի եզակի ուսանողներից մեկը, կամ գուցե միակը։ Հետաքրքիր է, թե այդ դեպքում որտեղի՞ց նա պետք է գտնի 2000 ուսանող, հատը 1000 դրամով վաճառելու և իր թրաֆիքինգն իրագործելու համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում