Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:15 15-02-2024

Ալիևը, իմ ամենամեծ թշնամին լինելով հանդերձ, ավելի ազնիվ է, քան իմ երկրի իշխանությունը. Վալերի Խաչատրյան

Սյունեցի նկարիչ, դասախոս Վալերի Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է` 2018 թվականին մեր երկրում կատարվածը բեմականություն էր․ իշխանության բերեցին մի խումբ մարդկանց, ովքեր չէին սիրում Հայրենիքը, չունեին ինքնասիրություն և ազգային արժանապատվություն։

«Էս մարդիկ ինչ առաքելությամբ որ եկել էին, իրենք դա շատ լավ արեցին։ Մենք գնում ենք դեպի կործանում, մենք գնում ենք այնպիսի մի տեղ, որտեղից վերադարձ չկա։ Մենք հայրենիք ենք կորցնում և լուռ հետևում ենք։ Մենք կորցրել ենք Արցախը,որը իր գոյության ընթացքում երբեք առանց հայի չի եղել։ Իշխանությունները մարդկանց հասցրեցին այն գիտակցությանը, որ մեզ պետք չէր Արցախը, մեզ պետք չէր հայրենիք, և ցավոք մենք չունեցանք մտավորականություն, ովքեր պետք է պայքարեին։ Ճիշտ է, ունեինք պայքարողներ, բայց քիչ էին»,-ասում է Վալերի Խաչատրյանը։

Նրա խոսքով` մեր ունեցած անկախությունը միայն մսխվել է։ Մենք ազատագրեցինք Արցախը, բայց անտարբերությամբ հանձնեցինք այն։

Սյունեցի նկարիչը, խոսելով Ադրբեջանի բռնապետի չփոփոխվող հռետորաբանությունից և Հայաստանի ոչ համարժեք արձագանքից, ասում է, որ զարմանալի ոչինչ չկա։

Խաչատրյանի խոսքով` Ալիևը, թշնամին լինելով հանդերձ, ավելի ազնիվ է, քան մեր երկրի պահի իշխանությունը, որովհետև Ալիևը պարզ ասում է՝ ինչ է ուզում։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում