Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:42 15-02-2024

«Հաղթանակի կակաչներ». Քյարամ Սլոյանի մասին պատմող ֆիլմը «քայլող հուշաքար» է

Այսօր՝ փետրվարի 15-ին, Համո Սահյանի գրադարանում տեղի ունեցավ «Հաղթանակած կակաչներ» ֆիլմի ստեղծման 5-րդ տարին։ Ֆիլմը նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին։

Միջոցառմանը հրավիրված էին նաև Քյարամ Սլոյանի մայրն ու եղբայրը։

Օրը պատահական չէր ընտրված․ այսօր Քյարամ Սլոյանի հոր՝ Քյալաշ Սլոյանի ծննդյան օրն է։ Նա մահացավ որդու զոհվելուց մեկ տարի անց։

Գ.Ադդարյանի անվան 133 հիմնական դպրոցի փոխտնօրեն Արմինե Թորոսյանը ֆիլմի սցենարի հեղինակն է։

«2016 թվականին ընթերցեցի գրող-հրապարակախոս Առլեն Շահվերդյանի «Հաղթանակած կակաչները» պոեմը։ Հասկացա, որ ինչ-որ մի բան պետք է լիներ, որ մենք ազգովի հիշենք Քյարամ Սլոյանին։ Եվ արդեն 2019 թվականին փայլատակեց այդ ցանկությունը, ունենալ «քայլող հուշաքար», և այդ պոեմը հիմք դարձավ ֆիլմի համար»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմինե Թորոսյանը։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամ Սլոյանը։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին 2 անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ՝ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանի չի ենթարկվել կապիտանին։

Մնալով հրամանատարի կողքին մինչև վերջ՝ կռվել է և հերոսաբար նահատակվել։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից