copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:40 14-02-2024

ԵՊՀ ռեկտորը, մտահոգվելով ԵՊՀ հեղինակությամբ, թաքցնում է իր կենսագրությունը

Երևանի պետական համալսարանի կայքում բացակայում է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը։ Պատճառը, հավանաբար, այն է, որ նրա կենսագրությունը բարեվարքության առումով խոցելի է, այնպիսի տվյալներ է պարունակում, որոնք կարող են ստվեր գցել բուհի հեղինակության վրա։

Հովհաննիսյանը, ով վերջին 2 տարիներին աշխատանքի բերումով շփվում է ոչ միայն ՔՊ-ականների հետ, սկսել է հասկանալ, որ իր կենսագրությունը բազմաթիվ ամոթալի էջեր է պարունակում։

Հավանաբար, հենց դա է պատճառը, որ ԵՊՀ ռեկտորի էջում կենսագրության փոխարեն առկա է նրա ուղերձը։



Հատկանշական է, որ ԵՊՀ ռեկտորը ոչ միայն «ռեկտորական» էջում չի ավելացրել իր կենսագրությունը, այլև հեռացրել է նախկինում՝ որպես Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս եղածը։

Օրինակ՝ հայտնի է, որ Հովհանիսյանը դասախոսել է Բժշկական համալսարանում, ինչը իր «դասախոսական» կենսագրությունում բացակայում էր։ Պատճառը եղել է թերևս այն, որ Հովհաննիսյանը Բժշկականից հեռացել է այն բանից հետո, որ պարզվել է, թե ամբիոնից ինչ-որ մեկը թեստերը գողանում է և վաճառում է ուսանողներին։



ԵՊՀ կայքից պարզ է դառնում նաև, որ Հովհաննիսյանը ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2020 թվականից ի վեր, գիտական հոդված չի հրապարակել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ