Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:01 13-02-2024

Նոր դասագրքերն Ադրբեջանին խամաճիկ ծառայող սերունդ են դաստիարակելու․ Վազգեն Պետրոսյան

«Մենք վերջին ամիսների ընթացքում սկսեցինք մի գործընթաց, որի հիմնական նպատակն էր, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը և մնացած դասագրքերը վերանայեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան, թուրքագետ «Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Նա ասաց, որ այն նոր չափորոշիչները, որը ԿԳՄՍ նախարարությունը առաջ է քաշել, և դրանով փորձում են դասագրքեր գրել, իրականության մեջ անողնաշար սերունդ են պատրաստել։

«Այդ անողնաշար սերունդը որպես խամաճիկ պետք է ծառայի Ադրբեջանին։ Եվ քանի որ մենք ուզում ենք մնալ, ապրել ու արարել Հայաստանի Հանրապետությունում, պահանջում ենք այդ դասագրքերը խոտանել, նոր չաձորոշիչներ որդեգրել կամ վերադառնալ նախկին չափորոշիչներին և դրանցով շարունակել դասավանդել, մինչև որ մասնագետները, ովքեր կառչած են հայոց հողին, հայրենիքին, եկեղեցուն, նոր չափորոշիչներ առաջ կքաշեն։

Բայց քանի որ տիկին Անդրեասյանը չուզեց դա իրականացնել, մենք հիմա պահանջում ենք իր հրաժարականը և գնալու ենք, մինչև դրան հասնենք»,- ասաց Պետրոսյանը։

Հշեցնենք, որ «Հայաստանի ժողովրդական շարժումը» մի քանի անգամ ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահաջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ