copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:29 13-02-2024

ՀՀ իշխանությունների  զիջողական քաղաքականությանն ի պատասխան Բաքուն մեծացնում է սանձարձակությունը

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ գործող իշխանությունների զիջողական անպատիվ քաղաքականությանն ի պատասխան Բաքուն մեծացնում է սանձարձակությունը։

Վերջին օրերին ականապատ ութ դաշտերի քարտեզներ էին փոխանցվել ադրբեջանական կողմին, արտգործնախարարության կայքէջից հանվել էր Արցախյան հիմնախնդրի բաժինը, Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ էլ ՀՀ ՊՆ-ը հայտարարել էր, մոտավորապես, թե հայկական կողմից կրակ բաց արած զինվորականը կհայտնաբերվի ու կպատժվի։

Մինչդեռ այսօր՝ վաղ առավոտյան, թշնամին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ կրակ է բացել։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ։

Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների։ Անվերջ կորուստների, զիջումների ու նվաստացումների այս շղթան պիտի կտրվի համաժողովրդական ելույթի արդյունքում օկուպացիոն վարչախմբի հեռացմամբ ու ազգային, պրոֆեսիոնալ ուժերի իշխանության գալով։

Ցավակցություններս նահատակ տղաների ընտանիքներին»։

Ամենից շատ դիտված