copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:44 13-02-2024

Նարեկ Նալբանդյանը մտադիր է հիմնել սուպերմարկետների ամենամեծ ցանցը Հայաստանում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով, հիմա էլ նոր ծրագիր է սկսել: Ինչպես հայտնի է, վերջերս պաշտոնապես բացվեց Ծաղկաձորի Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցային համալիրը, որը 2022 թվականին գնել էր Նարեկ Նալբանդյանն ու ամբողջովին վերանորոգել և ռեբրենդինգի ենթարկել:

Վերջերս տեղեկացրել էինք, որ Նարեկ Նալբանդյանը նաև օղու արտադրության շուկա է մտել և արտադրում է «Նալբանդյան» պրեմիում օղիները: Եվ ահա, գործարարը որոշել է սուպերմարկետների ցանց բացել: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ցանցի առաջին խանութի բացման արարողությունը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նալբանդյանը ցանկանում է, որ «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցը Հայաստանում լինի ամենամեծը։ Նպատակ կա այն արագորեն տարածել ամբողջ Հայաստանով մեկ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում