copy image url
Ավելին 2 տարի առաջ - 15:37 10-02-2024

Շվեդիայի բնակիչը որդու հետ սպանել է իր վրա հարձակված արջին

Շվեդիայի բնակիչ Պեր Սունդստրյոմը կարողացել է սպանել իր վրա հարձակված արջին, և արդեն վեց ամիս է, ինչ նրա մսից զանազան ուտելիքներ է պատրաստում, որոնց թիվը հասնում է 7-ի։



Շվեդական Aftonbladet հրատարակության տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսին Յուսդալ քաղաքի մոտ գիշատիչը հարձակվել և պատառոտել է 42-ամյա տղամարդու դեմքը։ Նրա 14-ամյա որդին՝ Էվերտը, օգնել է Սունդստրյոմին պայքարել արջի դեմ։ Նախ արջը վնասել է շվեդացու քիթը, հետո այտի մի մասը, ինչի հետևանքով հսկայական սպի է թողել նրա դեմքին։ Սունդստրյոմն արդեն մի քանի վիրահատություն է տարել, իսկ ամռանը բժիշկները կփորձեն նախկին տեսքի բերել նրա քիթը։





Սունդստրյոմն ասել է, որ արջին սպանելուց հետո սառեցրել է նրա միսը։ Նա նաև նշել է, որ վեց ամիս է՝ որս են ուտում։ Նրա ընտանիքը գիշատիչի մսից պատրաստել է գուլաշ, տակո, քյաբաբ և շվեդական ավանդական կոլոլակ՝ չեթբուլար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոմիում արջը հարձակվել է անտառահատների խմբի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Տրոյիցկո-Պեչորսկոյե գյուղից 60 կմ հեռավորության վրա։ Հերթափոխի երկու աշխատողներին հաջողվել է փախչել, սակայն մյուս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել։


Շվեդիայի բնակիչը որդու հետ սպանել է իր վրա հարձակված արջին

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ