copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:42 09-02-2024

«Հայաստան» դաշինքում դեռ չեն քննարկել՝ կմիանա՞ն «ՀայաՔվե»-ի նոր շարժմանը, թե՞ ոչ

«Հայաստան» դաշինքն իր գործունեությունը ծավալում է ի շահ Հայաստանի Հանրապետության, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք կողմնակից ենք բոլոր այն ուժերին, ովքեր ազգային են, ովքեր համախմբելու են ընդդիմադիր դաշտը, կաջակցենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մեր ազգային շահերի պահպանմանը»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին՝ կմիանա՞ն արդյոք «ՀայաՔվե»-ի՝ Սահմանադրական շարժման ձևավորմանը։

Նա նշեց, թե «Հայաստան» դաշինքում դեռ չեն քննարկել՝ կմիանա՞ն այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարել է Սահմանադրական շարժում ձևավորելու մասին։ Շարժումը ձևավորվելու է՝ ուղղված ՀՀ Անկախության հռչակագրի և Մայր օրենքի պահպանմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել