copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:30 09-02-2024

Հայաստանում 2023 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել Թուրքիայի 7 քաղաքացի

Հայաստանում 2023 թվականին կացության կարգավիճակ է շնորհվել 8761 անձի, այդ թվում ԱՊՀ երկրների 3658, ԵՄ պետությունների՝ 266 քաղաքացու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ընդ որում՝ 5073 հոգի ստացել է ժամանակավոր, 3274-ը՝ մշտական, 414-ը՝ հատուկ կացության կարգավիճակ: Կարգավիճակ ստացածների թվում գերակայում են Ռուսաստանի և Հնդկաստանի քաղաքացիները, համապատասխանաբար 3350 և 2035 հոգի: Ռուսաստանցիներից մշտական կացության կարգավիճակ է ստացել 2137, իսկ Հնդկաստանի բնակիչներից՝ 41 մարդ:

2023 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել տարբեր երկրների 370 քաղաքացի, որոնցից 193-ին (14 երկրների քաղաքացիների և անհայտ քաղաքացիությամբ մեկ անձի) շնորհվել է փախստականի կարգավիճակ: Այն ստացողներից 94-ը Ուկրաինայի, 28-ը՝ Հայիթիի, 17-ը՝ Իրաքի, 16-ը՝ Սիրիայի, 11-ը՝ Իրանի, 7-ը՝ Թուրքիայի և 6-ը՝ Եմենի քաղաքացիներ են: Գերակշռել են 35-64 տարեկանները: Ապաստան հայցածների մեծամասնությունը եղել են Իրաքի (109), Ուկրաինայի (91), Իրանի (57), Եգիպտոսի (42), Ռուսաստանի (13) և Թուրքիայի (9) քաղաքացիներ:

Նույն ժամանակահատվածում 35 հոգու նկատմամբ կայացվել է փախստականի կարգավիճակը դադարեցնելու որոշում: Կասեցվել կամ կարճվել է ապաստանի վերաբերյալ 187 անձի 98 դիմում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը