copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:55 08-02-2024

Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ Երևան քաղաքի վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Փետրվարի 8-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ամփոփվեցին 2023 թ. 12 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության աշխատանքների արդյունքները:

Նա անդրադարձավ ստորաբաժանումների կողմից իրականացված ինչպես թվային, այնպես էլ օպերատիվ և ծառայողական աշխատանքներին:

Անդրադարձ եղավ նաև արձանագրված թերություններին: Նշվեց, որ չնայած վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, ընդհանուր առմամբ, դրական են, այնուամենայնիվ, առկա թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ պետք իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք:

Խորհրդակցության ընթացքում եղան քննարկումներ, վերլուծվեցին խնդիրների արագ լուծման հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Քրեական ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրումներին:

Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ՝ ինչպես առանձին դեպքերով, այնպես էլ ընդհանուր աշխատանքների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը