Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:22 08-02-2024

Դուք կարող եք մեզ ցիտել, մենք՝ Փաշինյանին ցիտելուց ամաչում ենք

Երեկ, երբ Փաշինյանը խոսում էր ու մենք փորձում էինք հակադրել, նախագահողը թույլ չտվեց, այս երկու փաստաթղթի մասին էր խոսքը, որ ասում էի՝ Ալմա-Աթայի արձանագրությունը վավերացվել է առանց վերապահումների: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մյուս փաստաթուղթն էլ սա է, որը վավերացվել է վերապահումներով, որոնք շատ էական են. ինչո՞ւ չի հանձնվել ԱՊՀ-ի նախագահություն: Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պետք է հետամուտ լինեն: Եթե իրենք գնում են նախկինում գործած բոլոր հանցագործությունների բացահայտման ճանապարհով, կարծում եմ, այս ամբիոնից հնչած հայտարարությունը, որ սա չի ուղարկվել, մի քանի վայրկյան հետո պետք է դատախազությունը, քննչական մարմինները գործ հարուցեին, բայց չարվեց»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ իրենք ամաչում են Նիկոլ Փաշինյանին ցիտելուց․

«Այժմ գրականության և ընթեցանության մասին․․․Դուք կարող եք կարդալ Սիմոն Վրացյան, Խատիսյա, Նիկոլ Աղբալյան, Մուշեղ Իշխան, Սոս Սարգսյան, Ռազմիկ Դավոյան․․․ Մենք ո՞ւմ գանք ցիտենք,Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմ»-ը՞, հա՞, ամաչում ենք ցիտելուց»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել