Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:49 08-02-2024

ԲԴԽ անդամ եք ուզում դարձնել մեկին, ով բանակից ազատվել է ֆիկտիվ ամուսնությամբ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ եք ուզում դարձնել մեկին, ով խուսափել է զինվորական ծառայությունից ֆիկտիվ ամուսնությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին։

Ագնեսա Խամոյանն ընդգծեց, որ ԲԴԽ անդամի թեկնածուն դպրոց ընդունվել է 10, ավարտել՝ 20 տարեկանում, իսկ ամուսնացել է բանակ զորակոչվելուց մեկ տարի առաջ։ Նա միևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչներին հորդորեց կարդալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված եզրակացությունը։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ դատավորների բարեվարքությունը պետք է ստուգի մի մարդ, ով խնդիրներ ունի սեփական կենսագրության հետ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի