copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:02 07-02-2024

Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են համատեղ բանկ հիմնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է առաջիկայում Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունենալիք հանդիպման մասին: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Պուտինի Թուրքիա այցի ընթացքում պլանավորվում են քննարկումներ գազային հաբի ստեղծման շուրջ:

«Քննարկվելու են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին է երկու երկրի միջև համատեղ բանկ հիմնելու հարցը»,-հավելել է նա:

Բացի այդ, Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է առևտրի և տնտեսության ոլորտներում:

«Այդ հարաբերությունների բոլոր մանրամասները լինելու են օրակարգում»,-ամփոփել է ռուս պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հանդիպումը նախնական տվյալներով՝ տեղի է ունենալու Անկարայում՝ փետրվարի 12-ին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ