Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:27 07-02-2024

Համոզված եմ՝ Ծերեթելիի փողոցն անընդհատ հիշատակող ավագանիները չգիտեն, թե ով է Ծերեթելին․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում:

Ծերեթելի ազգանունով երեք հայտնի անձ կա` Իրակլի, Ակակի և Զուրաբ Ծերեթելիները:
Երևանի Արտաշիսյան փողոցը նախկինում կոչվել է Ծերեթելիի անվան փողոց: Այն կառուցվել է 1959թ: 90-ական թվականներից մինչև վերջերս Ծերեթելիի անվան փողոցի շրջակայքում իրենց ծառայություններն էին մատուցում սոցիալապես անպատասխանատու կանայք:

Ճանաչված քանդակագործ Զուրաբ Ծերեթելին այժմ 90 տարեկան է և ապրում է Մոսկվայում: Երևանի Ծերեթելիի փողոցը ֆիզիկապես չէր կարող կրեր վերջինիս անունը:
Մնացին Իրակլի և Ակակի Ծերեթելիները: Նրանցից առաջինը` Իրակլին, հեղափոխական էր, սակայն բոլշևիկ (կոմունիստ) չէր` մենշևիկ էր, Լենինի հետ հրապարակային վեճ ուներ և բնակվում էր ԱՄՆ-ում: Չեմ կարծում, որ 1959թ երևանյան փողոցն անվանակոչեին Իրակլի Ծերեթելիի անվամբ:
Մնաց բանաստեղծ Ակակի Ծերեթելին:

Վերջերս (նաև այսօր) Երևանի ավագանիում անընդհատ հիշատակվում է Ծերեթելիի փողոցը: Ավագանիները միմյանց «ուղարկում են» այդ փողոց, մտաբերում են փողոցի հին և բարի համբավը:
Սակայն ...

Նախ` համոզված եմ, որ Ծերեթելիի փողոցն անընդհատ հիշատակող ավագանիները չգիտեն, թե ով է Ծերեթելին: Միաժամանակ` կարծում եմ, որ ավագանիներից ոչ բոլորը գիտեն փողոցի այժմյա անունը:
Արդյունքում, ստացվում է, որ անտեսվում է հին հայկական տոհմը և պղծվում է վրացի բանաստեղծի հիշատակը: Ավելին` քանի որ «ծերեթելյան» թեմաներով «բանավեճն» ընթանում է ոչ թե շուկայում, այլ Երևանի ավագանիում, ապա այն կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա:
ՀԳ. Չգիտեմ, թե ինչպես կվարվեր պաշտոնական Երևանը, սակայն անձամբ ինձ դուր չէր գա, որ Թբիլիսիի քաղաքապետարանում, ենթադրենք` Հովհաննես Թումանյանի անունը հիշատակվեր Գլդանիում ծառայություն մատուցող թեթևաբարո կանանց հետ միասին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել